Հայաստանը յուրովի է հասկանում միջազգային իրավունքի սկզբունքները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ արձագանքելով Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը։
Հայաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ մասնավորապես հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման, սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, «որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»:
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում Հայաստանին կառուցողականություն դրսևորել ցանկացած տարաձայնությունների լուծման հարցում», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։