Մատչելիության հղումներ

BioNTech-Pfizer-ը պատրաստ է առաջիկայում Վրաստան մատակարարել COVID-19-ի դեմ 1 միլիոն չափաբաժին դեղորայք


BioNTech-Pfizer ընկերությունը պատրաստ է առաջիկա շաբաթներին Վրաստան մատակարարել կորոնավիրուսի դեմ մեկ միլիոն չափաբաժին դեղորայք, այս տեղեկատվությունը ամերիկյան դեղագործական ընկերությունը հաստատել է վրացական «Ֆորմուլա» հեռուստաընկերության հարցմանն ի պատասխան։

Մինչ օրս Վրաստան է ներկրվել չորս տեսակի պատվաստանյութ՝ Pfizer, բրիտանա-շվեդական AstraZeneca, չինական Sinopharm և Sinovak։ Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը մեկնարկել է մարտի կեսերին և մինչ օրս պատվաստվել է ավելի քան 100 հազար մարդ, նրանցից 16 հազարն են ստացել դեղամիջոցի երկու չափաբաժինը։

Համաճարակային իրավիճակը Վրաստանում շարունակում է ծանր մնալ․ օրական միջինում արձանագրվում է շուրջ հազար նոր վարակակիր, մահանում՝ մոտ երեսուն մարդ։ Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ իրավիճակը կկայունանա մայիսի վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG