Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ երկրները համաձայնել են համատեղ միջոցառումներ մշակել «երրորդ երկրների պատժամիջոցային քաղաքականության դեմ»


Հայաստանի վարչապետի պաշտոնակատարա Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, 21-ը մայիսի, 2021թ.

ԵԱՏՄ երկրների առաջնորդները համաձայնել են համատեղ միջոցառումներ մշակել «երրորդ երկրների պատժամիջոցային քաղաքականության դեմ», առաջարկը ներկայացրել է Բելառուսը՝ միության առաջնորդների այսօրվա նիստում։

«Եթե մենք միություն ենք, ուրեմն պետք է ճկուն կերպով և ամենակարևորը՝ արդյունավետորեն արձագանքենք արտաքին ուժերի մարտահրավերներին, առաջին հերթին՝ պատժամիջոցներին», - ըստ պաշտոնյաների, ասել է Լուկաշենկոն։

ԵԱՏՄ անդամ 5 պետություններից այս պահին միայն Ռուսաստանն ու Բելառուսն են արևմտյան պատժամիջոցների տակ։ Մոսկվան՝ Ղրիմը բռնակցելու, ամերիկյան ընտրություններին միջամտելու և մարդու իրավունքները ոտնահարելու համար, Բելառուսը՝ հակաժողովրդավարական կառավարման, անցած տարվա վիճահարույց նախագահական ընտրությունների և դրանից հետո ցուցարարների դեմ սկսված բռնությունների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG