Մատչելիության հղումներ

Ադրբեջանը և British Petroleum-ը քննարկում են Ղարաբաղում արևային էներգիայի արդյունաբերության ծրագրեր


British Petroleum (BP) ընկերության լոգոն, արխիվ

Ադրբեջանը և British Petroleum-ը քննարկում են Ղարաբաղում արևային էներգիայի արդյունաբերություն սկսելու ծրագրեր, հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Կա ծրագիր՝ Ղարաբաղի ազատագրված տարածքներում արևային էներգիայի արտադրության ոլորտում ներդրումներ անելու վերաբերյալ։ Մեզ համար դա շատ շահավետ կլինի, հատկապես եթե հաշվի առնենք, որ մենք Ղարաբաղը հայտարարել ենք «կանաչ գոտի», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ այսօր Բաքվում ընդունելով Մեծ Բրիտանիայի արտահանումների գծով նախարար Գրեհեմ Ստյուարտին։

Ալիևը նշել է, որ ի թիվս այլ երկրների, Բաքուն նաև բրիտանական ընկերություններին է առաջարկել ներդրումներ անել Ղարաբաղի վերականգնման ու վերակառուցման գործում։ «Գործընթացն արդեն սկսել է», - ասել է նա։

Ընդհանուր առմամբ, ըստ Իլհամ Ալիևի, Մեծ Բրիտանիան Ադրբեջանի տնտեսության մեջ ավելի քան 30 միլիարդ դոլար է ներդրել։ «Դա մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն նավթագազային արդյունաբերությունը զարգացնել, այլև նպաստում է երկրի ընդհանուր բարգավաճմանը», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG