Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում վերսկսվել է նախկին նախագահի դատավարությունը


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Փարիզ, արխիվ

Ֆրանսիայում վերսկսվել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դատավարությունը:

Սարկոզին մեղադրվում է 2012 թվականի վերընտրվելու նախընտրական արշավն ապօրինի ֆինանսավորելու համար:

Դատական նախորդ նիստը տեղի է ունեցել մարտ ամսին, ինչից հետո դատավարությունն ընդհատվել է նախկին նախագահի փաստաբանի կորոնավիրուսով վարակվելու կապակցությամբ:

Այս դատավարությունը ևս մեկ հարված է Ֆրանսիան 2007-2012 թվականներին ղեկավարած Սարկոզիի համար:

Այս տարի ավելի վաղ Սարկոզին մեկ ուրիշ գործով մեղադրվել է նաև կոռուպցիայի հոդվածով:

66-ամյա Սարկոզին այսօր ներկա չէր դատական նիստին: Նա կարող է դատապարտվել մինչև 1 տարվա ազատազրկման և 3 հազար 750 եվրո տուգանքի: Սարկոզին հերքում է մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG