Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech-ի ստեղծած վակցինան կարելի է մեկ ամիս պահել սովորական սառցարանում


Կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech պատվաստանյութը, արխիվ
Կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech պատվաստանյութը, արխիվ

ԱՄՆ պարենի և դեղամիջոցների դաշնային գործակալությունը հայտնել է, որ Pfizer-BioNTech գերմանա-ամերիկյան ընկերությունների համատեղ ջանքերով ստեղծված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարելի է մինչև մեկ ամիս պահել սովորական սառցարանում:

Դա, ըստ մասնագետների, ավելի մատչելի կդարձնի դեղամիջոցի կիրառումը: Մինչ այդ գործել է կանոն, ըստ որի չբացված հալված սրվակի առավելագույն պիտանելիությունը 5 օր է:

Նոր կանոնով, այդ սրվակը կարելի է պահել մինչև 31 օր Ցելսիուսի սանդղակով 2-ից 8 աստիճանի պայմաններում:

Սա թույլ կտա առանց դժվարությունների վակցինան հասցնել տրանսպորտի և պահեստների անբավարար ենթակառուցվածքներով հեռավոր շրջաններ:

Այդ վակցինան Միացյալ Նահանգները և Կանադան անցյալ տարվա դեկտեմբերից են կիրառում: Երկու երկրներում վերջերս ընդունել են որոշում, ըստ որի պատվաստանյութը կարելի է ներարկել նաև 12-ը լրացած երեխաներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG