Մատչելիության հղումներ

Բլինքենը և Լավրովը քննարկել են նաև հայ-ադրբեջանական լարվածության խնդիրը


ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռեյկյավիկ, 19-ը մայիսի, 2021թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենը և Սերգեյ Լավրովը Ռեյկյավիկում Արկտիկական խոհրդի նիստի շրջանակներում ի շարս այլ հարցերի անդրադարձել են նաև Սիրիայի ճգնաժամին և հայ-ադրբեջանական լարվածությանը: Ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության, այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

«Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի ժողովրդի համար մարդասիրական օգնություն ապահովելու կարևորությունը: Բացի այդ, քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարատև կարգավորման հնարավորությունը», - ասել է Փրայսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG