Մատչելիության հղումներ

Բաքուն հերքում է Ադրբեջանի տարածքում ահաբեկչական հարձակման հնարավորության մասին պնդումները


«Ադրբեջանի տարածքում ահաբեկչական գործողությունների վտանգի մասին հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում», - այսօր երեկոյան նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը։

Գերատեսչությունը այսպիսով արձագանքել է ամերիկյան Պետդեպարտամենտի կողմից նախօրեին հրապարակված զգուշացմանը, որով ԱՄՆ քաղաքացիներին կոչ էր արվում զերծ մնալ Ադրբեջան այցելություններից։ Դրա պատճառն, ըստ ամերիկյան դիվանագիտական գերատեսչության, Covid -19-ով վարակվելու ռիսկերն են, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում ահաբեկչական գործողության հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG