Մատչելիության հղումներ

Հրաժարական է ներկայացրել Լիբանանի արտգործնախարարը


Լիբանանի դրոշի, արխիվ

Հրաժարական է ներկայացրել Լիբանանի արտգործնախարարը։ 2020 թվականի օգոստոսից այս պաշտոնը զբաղեցնող Շարբել Վեհբեն կեսօրին ժամանել է Բաաբդայում գտնվող նախագահական պալատ՝ իր հրաժարականի դիմումը ներկայացնելով Լիբանանի ղեկավար Միշել Աունին։

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վեհբեյի հրաժարականի պատճառը Պարսից ծոցի արաբական միապետությունների և Լիբանանի միջև ծագած սկանդալն էր։ Այն ծագել էր Լիբանանի արտգործնախարարի օրերս «Ալ-Հուրա» հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցից հետո։ Դրանում լիբանանյան դիվանագիտության ղեկավարը Սաուդյան Արաբիային և դաշնակից պետություններին մեղադրել էր «Իսլամական պետություն» խմբավորմանն աջակցելու համար։

Վեհբեյի այս հայտարարությունից հետո Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի և Բահրեյնի արտգործնախարարությունները պաշտոնական բողոքի նոտա էին ներկայացրել այդ երկրներում հավատարմագրված Լիբանանի դեսպաններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG