«Վրաստանն իր երախտագիտություն է հայտնում Թուրքիային՝ ռազմական ոլորտում ցուցաբերած բազմամյա աջակցության և սերտ համագործակցության համար»։
Վրաստանի պաշտպանության ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Գեորգի Մատիաշվիլին այս մասին հայտարարել է Բրյուսելում՝ Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հետ հանդիպման ընթացքում։
«Կողմերը նաև ընդգծել են, որ տարատեսակ զորավարժություններին համատեղ մասնակցությունն ամրապնդում է Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի մարտունակությունը և խորացնում համագործակցությունը», - հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։