Մատչելիության հղումներ

Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակը


Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին գործընթացները»։ Այս մասին, Թուրքիայի ԱԳՆ-ին հղում անելով, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Պաղեստինում ստեղծված կացությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG