Մատչելիության հղումներ

Պետդեպը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Հայաստան այցելելուց, այցելելու դեպքում զգույշ լինել Ադրբեջանի հետ սահմանին


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ

Պետդեպարտամենտը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Հայաստան այցելելուց։ Այս մասին նշված է մայիսի 18-ին ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ։ Դրա համաձայն՝ Հայաստան այցելություններից հարկավոր է զերծ մնալ «որոշ շրջաններում COVID-19-ով վարակվելու մեծ ռիսկայնության պատճառով»։

Բացի այդ, Պետդեպարտամենտը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Լեռնային Ղարաբաղ և զգուշավորություն ցուցաբերել Ադրբեջանին սահմանակից շրջաններ այցելությունների ընթացքում։ «Զգուշություն ցուցաբերեք Հայաստանի այն ճանապարհներին, որոնք գտնվում են Ադրբեջանի հետ սահմանի հարևանությամբ։ Հաշվի առեք, որ այդ ճանապարհների որոշ հատվածներում կարող եք առանց նախնական զգուշացման հատել պետական սահմանը։ Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերի կողմից կամ էլ առանց նախազգուշացման փակվել ճանապարհորդողների համար», - նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG