Մատչելիության հղումներ

Trump Organization-ի դեմ քրեական հետաքննություն է իրականացվում


ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհեն, արխիվ

Նյու Յորքի նահանգային իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընկերությունները միավորող Trump Organization-ի դեմ 2020-ի գարնանը սկիզբ առած հետաքննությունը այլևս քրեական բնույթ է կրում։ Այս մասին CNN հեռուստաընկերությանը փոխանցել են Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազությունից։

«Մենք տեղեկացրել ենք Trump Organization-ին, որ այդ կառույցի դեմ վարվող հետաքննությունն այլևս բացառապես վարչական բնույթ չի կրում։ Այս պահին հետաքննությունն ընթանում է քրեական իրավունքի շրջանակում», - նշված է դատախազության հայտարարության մեջ։

Trump Organization-ի դեմ հետաքննությունը սկսվեց պաշտոնաթող նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոհենի հայտարարությունից հետո, թե Թրամփի ընկերություններն արհեստականորեն ուռճացնում էին իրենց պատկանող ունեցվածքի արժեքը՝ ամերիկյան բանկերից նոր վարկեր ստանալու նպատակով։

Դոնալդ Թրամփն ու իր շրջապատը, սակայն, պնդում են, որ հետաքննության դրդապատճառները զուտ քաղաքական են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG