Մատչելիության հղումներ

Բլինքենը և Լավրովը պատրաստվում են այսօր բանակցել Ռեյկյավիկում


Իսլանդիա - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռեյկյավիկում ասուլիսի ժամանակ, 18-ը մայիսի, 2021թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատրաստվում են այսօր բանակցություններ անցկացնել Իսլանդիայում, երկու երկրների հարաբերությունների վատթարացման ֆոնին:

ԱՄՆ և Ռուսաստանի պաշտոնյաները հայտնել են, որ երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Ռեյկյավիկում անցկացվող «Արկտիկական խորհրդի» հավաքի շրջանակում` նախապատրաստվելու հաջորդ ամիս նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպմանը:

Երկու տերությունների միջև բազմաթիվ խնդիրներ կան, ներառյալ՝ Ռուսաստանի ռազմական ուժի կուտակումներն Ուկրաինայի սահմանի մոտ, Արկտիկայում դիրքեր զբաղեցնելու նպատակը, Ռուսաստանի վերաբերմունքը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ:

«Մենք նախընտրում ենք Ռուսաստանի հետ ունենալ ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ», - երեկ հայտարարել է Բլինքենը՝ միաժամանակ հավելելով․ - «Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ եթե Ռուսաստանը որոշի ձեռնարկել անխոհեմ կամ ագրեսիվ գործողություններ՝ ուղղված մեր կամ մեր դաշնակիցների և գործընկերների շահերի դեմ, մենք կպատասխանենք դրան: Ոչ թե բախում փնտրելու կամ դա սրելու նպատակներով, այլ այն պատճառով, որ նման մարտահրավերներին չի կարելի թույլ տալ անպատիժ առաջ շարժվել»:

ԱՄՆ պետքարտուղարը նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Արկտիկայում՝ աշխարհի տերությունների համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում ռազմական կուտակումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG