Մատչելիության հղումներ

S7 ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել դեպի Թուրքիա բոլոր թռիչքները մինչև ամառային սեզոնի ավարտը


Ռուսական S7 ավիաընկերության օդանավ, արխիվ
Ռուսական S7 ավիաընկերության օդանավ, արխիվ

Ռուսական S7 ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել դեպի Թուրքիա բոլոր թռիչքները մինչև ամառային սեզոնի ավարտը, ՏԱՍՍ-ին հայտնել են փոխադրողի մամուլի ծառայությունից:

Ընկերության այս որոշման պատճառը Ռուսաստանի և Թուրքիայի միջև թռիչքների սահմանափակումները վերացնելու կամ երկարաձգելու հարցում անորոշությունն է:

Ավելի վաղ նույնպիսի որոշում էր կայացրել էր «Աէրոֆլոտ»-ը, հաղորդելով, որ վաճառքից հանել է հունիսին դեպի Թուրքիա գրեթե բոլոր տոմսերը՝ բացառությամբ օպերատիվ շտաբի թույլատրած շաբաթական երկու թռիչքների:

Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը սահմանափակել է Թուրքիա ուղևորների թռիչքները կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով: Երկու երկրների միջև թռիչքների քանակը փոխադարձաբար կրճատվել է՝ հասցվելով շաբաթական երկու անգամի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG