Մատչելիության հղումներ

Էրդողանի աղմկահարույց հայտարարություններից հետո Ավստրիան ետ է կանչել իր դեսպանին Թուրքիայից


Ավստրիան ետ է կանչել իր դեսպանին Թուրքիայից նախագահ Ռեջեփ Էրդողանի աղմկահարույց հայտարարություններից հետո․ Թուրքիայի նախագահն անիծել էր ավստրիական իշխանություններին այդ երկրի կառավարական շենքերի վրա Իսրայելի դրոշի բարձրացման պատճառով։

«Անիծում եմ ավստրիական կառավարությանը, որն իսրայելական դրոշը կախել է կանցլերի նստավայրի վրա։ Սեփական պետական շենքերի վրա ահաբեկչական պետության դրոշը կախելը նշանակում է նույնականացնել ինքդ քեզ ահաբեկչության հետ», - նախօրեին հայտարարել էր Ռեջեփ Էրդողանը։

Ավստրիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Շալլենբերգն ի պատասխան հայտարարել է, թե «անհնար է մերձավորարևելյան հակամարտությունը լուծել փրփուրը բերանին», և «կրակի վրա յուղ լցնելու փոխարեն Թուրքիան պետք է իր ներդրումն ունենա դեէսկալացիայի հարցում»։

XS
SM
MD
LG