Մատչելիության հղումներ

Ալիևի օգնականը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի պաշտոնյաների հետ


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները՝ առանց մանրամասների։

Հաղորդվում է միայն, որ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը մայիսի 17-ին Բրյուսելում մասնավորապես հանդիպել է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչե Ջոանայի, Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ։ Վերջինս թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հաջիևի հետ քննարկել է «ԵՄ-Ադրբեջան երկկողմ համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղին Եվրամիության օգնության տրամադրմանը և Տրանս-Ադրիատիկ գազատարի ներուժին վերաբերող հարցեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG