Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը 10 միլիոն եվրո օգնություն է հատկացնում ԼՂ հակամարտությունից տուժած քաղաքացիական անձանց


Եվրահանձնաժողովի կենտրոնակայանը Բրյուսելում, արխիվ

Եվրահանձնաժողովը 10 միլիոն եվրո մարդասիրական օգնություն է հատկացնում ղարաբաղյան հակամարտությունից տուժած քաղաքացիական անձանց։

«Մեր աջակցությունը դրանով չի ավարտվում, Եվրամիությունը շարունակում է աշխատել խնդրի համալիր կարգավորմանը նպաստելու, տարածաշրջանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգման և ամրապնդման համար», - հայտարարել է ԵՄ հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյնը։

Դրամական օժանդակությունը կհատկացվի առաջնային կարիքների, այդ թվում՝ սննդի, կենցաղային իրերի ու բժշկական միջոցներ ձեռք բերելու համար։ Հաղորդագրությունն ընդգծվում է, որ ֆինանսավորումը տրամադրվում է ԵՄ-ի մարդասիրության, չեզոքության, անաչառության ու անկախության սկզբունքի շրջանակներում: «Եվրամիությունը Հայաստանի ու Ադրբեջանի կարևորագույն գործընկերն է, և աջակցում է նրանց բարեփոխումների և սոցիալ-տնտեսական վերականգման հարցերում», - նշում է պաշտոնական հաղորդագրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG