Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարը Մոսկվայում ներկա է գտնվել ցուցադրական վարժանքի` «Համալիր անվտանգություն-2021»


Մոսկվայում՝ Ռուսաստանի ԱԻՆ Նոգինսկի փրկարարական կենտրոնի մարզադաշտում մայիսի 16-ին «Համալիր անվտանգություն-2021»-ի շրջանակում լայնածավալ ցուցադրական վարժանք է անցկացվել։

Վարժանքներին ներկա են եղել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։

Հիշեցնենք՝ Փիլոյանը մայիսի 14-ից աշխատանքային այցով Մոսկվայում է։

Ինչպես Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն է հայտնում՝ միջոցառմանը ներգրավված է եղել 800 մարդ, շուրջ 200 միավոր տեխնիկա, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության 14 ինքնաթիռ և 10 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր, մասնագիտացված ռոբոտային համակարգեր: Կիրառվել են հատուկ և հրշեջ-փրկարարական սարքավորումներ, ներմուծվել ժամանակակից նորարարական տեխնոլոգիաներ՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում: Այս տարի առաջին անգամ ներկայացվել է մինչև 250 կմ հեռահարությամբ անօդաչու թռչող սարք:

ԱԻՆ-ը նշում է, որ վարժանքներին մասնակցել են նաև արտակարգ իրավիճակների ծառայությունների ղեկավարներ և անձնակազմեր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 200 մասնագետ 56 երկրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG