Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստակամ է գործարկել Պարսից ծոց-Սև ծով միջազգային միջանցքը


Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամի, արխիվ

Երևանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը՝ վերջ դնելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին, փոխանցել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին:

Վերահաստատելով երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները, հաղորդում է Հայաստանի դեսպանատունը:

Էսլամին, իր հերթին, Իրանի իշխանությունների կողմից պատրաստակամություն է հայտնել այդ «կարևորագույն տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում, որն, ըստ նախարարի, միտված է ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովմանը»:

Հարավային Ասիան Եվրոպային կապող այս միջանցքի ստեղծման շուրջ քննարկումներին մասնակցում են հինգ երկրներ՝ Հայաստանը, Իրանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը։ Կողմերը մի քանի հանդիպումներ են անցկացրել, վերջինը՝ անցած ապրիլին Երևանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG