Մայիսի 14-ին կատարվել է 67 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2730 դեպք: Կատարվել է 24 հազար 693 թեստավորում: