Մատչելիության հղումներ

ՀՀ-ն վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը. ԱԳՆ


Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, արխիվ

Հայաստանի արտգործնախարարությունը հուսով է, որ ադրբեջանական կողմը կանսա միջազգային կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման, հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից», - նշել է Աննա Նաղդալյանը:

ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, ինչի մասին տեղեկացրել է նաև իր գործընկերներին տարբեր հարթակներում:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Ակնկալվում է, որ կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն այսօր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG