Մատչելիության հղումներ

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու դեպքի առթիվ 8 անձ բերման է ենթարկվել, կա ձերբակալված


Մայիսի 14-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու դեպքի առթիվ 8 անձ բերման է ենթարկվել, մեկ անձ ձերբակալվել է, տեղեկացնում է Ոստիկանությունը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով։

Համաձայն հաղորդագրության՝ մայիսի 14-ին, ժամը 15:30-ի սահմաններում, մի խումբ անձինք «Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և 10-15 րոպե կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ քաշքշել էին ճանապարհը բացել պահանջող քաղաքացիներին»:

«Ձերբակալված 44-ամյա տղամարդը ոստիկանության Գորիսի բաժնում բռունցքով կոտրել է աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին», - նշված է հաղորդագրությունում։

Կատարվում է նախաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG