Մատչելիության հղումներ

Մինչ Կրեմլը թիրախավորում է Մոսկվայի բյուրոն, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ նախագահն ասում է. «Մեզ չեն լռեցնելու»


Ռուսաստանի դատական կարգադրիչներն այսօր վաղ առավոտյան այցելել են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան բյուրո` կազմակերպությանը տեղեկացնելու չվճարված տուգանքների համար ընկերության դեմ կատարողական վարույթ սկսելու մասին: Սա Ռուսաստանի իշխանության` «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը երկրից դուրս մղելու արշավի լուրջ սրացում է: Ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը քննադատել է Կրեմլի աճող ջանքերը անկախ լրատվամիջոցների դեմ, ինչպես նաև հերքել Ռուսաստանի արտգործնախարարության վերջին պնդումները, որ «օտարերկրյա գործակալի» պիտակավորման օրենքները ինչ-որ կերպ արտացոլում են «ԶԼՄ-ների բազմակարծությունը» «իսկապես ազատ հասարակությունում»:

«Ռուսաստանում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրողները հայրենասեր Ռուսաստանի քաղաքացիներ են, այլ ոչ թե ամերիկացի, - ասել է Ֆլայը: - Նրանք տրամադրում են անկախ լրատվություն և տեղեկություններ, որպեսզի իրենց համաքաղաքացիները «չվարժվեն անճշտությանը և ստի մեջ ապրելուն», ինչպես վերջերս ասաց այս լրագրողներից մեկը: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը կշարունակի պայքարել Կրեմլի կողմից անհարմար ճշմարտությունները գրաքննության հուսահատ փորձերի դեմ: Մեզ չեն լռեցնի այս ուժային մարտավարությամբ, և մենք չենք հրաժարվի մեր ռուսական լսարանից»:

Այս օրենքի պատրվակով` կառավարությունը թիրախավորում է անկախ լրատվամիջոցների վերջին մնացորդները` միասնական ջանքերով` «Ազատություն» ռադիոկայանը երկրից հեռացնելու համար: Չնայած «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին չափազանց մեծ տուգանքներ են սպառնում Ռուսաստանում իր խմբագրական անկախությունը պաշտպանելու համար, ռադիոկայանի հետ աշխատող առանձին լրագրողներ Ռուսաստանի կառավարության կողմից անձամբ «օտարերկրյա գործակալներ» պիտակավորվելու հեռանկար ունեն, սակայն Ռ/Կ-ը միայնակ չէ:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանի արդարադատության նախարարությունը որպես լրատվամիջոցների «օտարերկրյա գործակալներ» է նշանակել «Մեդուզա», Մոսկվայում գործող Առաջին հակակոռուպցիոն (PASMI) և Նիդեռլանդներում գործող VTimes.io առցանց լրատվամիջոցներին, ինչը հարցականի տակ է դնում այդ կազմակերպությունների, ինչպես նաև Ռուսաստանում ազատ լրատվամիջոցների հետագա գոյատևումը։

Մինչ օրս Ռուսաստանի ԶԼՄ-ների կարգավորող «Ռոսկոմնադզոր»-ը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի դեմ ներկայացրել է մակնշման սահմանափակումների 520 խախտում, ինչը կհանգեցնի (եթե բոլորը վճռվեն Ռուսաստանի դատարանների կողմից) 2,4 միլիոն դոլարի տուգանքների: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կողմից այս տուգանքների բոլոր բողոքարկումներն ամփոփ կերպով մերժվել են Ռուսաստանի դատարաններում: Բացի այդ, լրատվամիջոցի երեք թղթակիցների բողոքները, ովքեր 2020 թվականի դեկտեմբերին անհատ ԶԼՄ «օտարերկրյա գործակալների» (individual media “foreign agents”) պիտակներ են ստացել (were designated), մերժվել են հյուսիսարևմտյան Ռուսաստանի դատարանների կողմից՝ ստիպելով նրանց սկսել մանրամասն ֆինանսական հայտարարագրեր ներկայացնել Ռուսաստանի իշխանություններին և բոլոր էլեկտրոնային հաղորդակցություններում ներկայանալ որպես «օտարերկրյա գործակալ»:

ԱՄՆ Պետդեպարտամենտը վերջերս բարձրաձայնել է Ռուսաստանում մամուլի ազատությանն սպառնացող սպառնալիքի մասին: Մայիսի 7-ին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դատապարտել է Ռուսաստանի կողմից աճող ճնշումը անկախ լրատվամիջոցների, այդ թվում ՝ «Ազատություն» ռադիոկայանի վրա՝ ասելով, որ դա Կրեմլի թուլության նշան է: Բացի այդ, ի պատասխան Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) հղած հրատապ միջնորդությանը, դատարանը խնդրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին մինչև մայիսի 18-ը ներկայացնել իր բովանդակային դիմումը՝ Ռուսաստանում իր գործողությունների վրա Ռուսաստանի հարձակումից ազատվելու համար: Այն ունի գործի «առաջնահերթ» կարգավիճակ՝ հաշվի առնելով հրատապությունը և գործի ավելի լայն հասարակական կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG