Մատչելիության հղումներ

Արա Այվազյանն ու Լիտվայի արտգործնախարարն ընդգծել են տարածաշրջանային կայունության կարևորությունը


Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի իր գործընկերոջ Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ, հաղորդում է ԱԳՆ-ն:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանին սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը` անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի ինքնիշխան պետության տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:

Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանային կայունության և խաղաղության սպառնալիքների չեզոքացման անհրաժեշտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG