Երևանում արդեն կորոնավիրուսային հիվանդության դեմ շարժական պատվաստումային 9 խումբ է գործում, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Քաղաքացիները COVID-19-ի դեմ կարող են նաև պատվաստվել «Կասկադ համալիրի», «Սիզնս» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու»և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներում:
Նմանատիպ խմբեր աշխատում են նաև Հյուսիսային պողոտայում, «Դալմա Գարդեն» մոլի կայանատեղիում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում: