Մատչելիության հղումներ

Կհանվի քովիդից մահացածներին չհերձելու պահանջը․ կառավարությունը հավանություն է տվել նախագծին


Կհանվի կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց չհերջելու պահանջը․ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզվել է, հերձման ժամանակ վարակվելուց հնարավոր է պաշտպանվել կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացմամբ։

Ըստ այդմ, ինչպես կառավարությունն է նշում, անհրաժեշտություն է առաջացել օրենքից հանել վերոնշյալ պահանջը:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից երեկվա դրությամբ մահացել է 4 հազար 291-ի, ևս 1050 վարակակիր մահացել է այլ պատճառներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG