Մատչելիության հղումներ

Արցախում երեկ հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք՝ 59 թեստավորումից


Երեկ կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 հազար 124 քաղաքացու հետազոտություն, որից 838-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Ընդհանուր առմամբ կատարվել է 24 հազար 576 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 722 դեպք:

XS
SM
MD
LG