Մատչելիության հղումներ

ԱԻ նախարարի պաշտոնակատարն այսօր մեկնել է Մոսկվա


Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

Ըստ հաղորդագրության՝ Փիլոյանը և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը մայիսի 14-ից 16-ը կմասնակցեն ԱՊՀ ուժերի «Համալիր անվտանգություն-2021» անվտանգության սարքավորումների 13-րդ միջազգային սրահի աշխատանքներին:

Նախատեսված են այցեր Ռուսաստանի ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն», հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների «Լիդեր» և Ռուսաստանի ԱԻՆ Նոգինսկի փրկարարական կենտրոններ:

Հայկական պատվիրակությունը կմասնակցի միջազգային ցուցադրական զորավարժություններին, կքննարկվեն նաև երկու երկրների հումանիտար կառույցների համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG