Մատչելիության հղումներ

Չինաստանը կոչ է անում Կենտրոնական Ասիայի իր հարևաններին խորացնել համագործակցությունը


Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, արխիվ
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, արխիվ

Չինաստանը կոչ է անում Կենտրոնական Ասիայի պետություններին նոր լիցք հաղորդել տարածաշրջանային համագործակցությանը։ Այդ մասին չինական Սիան քաղաքում ընթացող «Չինաստան-Կենտրոնական Ասիա» համաժողովի ընթացքում այսօր հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Վան Ին։

«Այն փաստը, որ մենք այսօր, համաճարակի պայմաններում հավաքվել ենք այստեղ, վկայում է ոչ միայն այն հաղթահարելու հարցում մեր հաստատակամության, այլև համերաշխության և գործընկերության մթնոլորտում գործելու մեր ցանկության մասին։ Հուսով ենք, որ մեր առաջին դեմ առ դեմ հանդիպումը ցույց կտա միջազգային հանրությանը, որ այս ձևաչափին մասնակցող վեց պետությունները պատրաստ են ձեռք ձեռքի տված հաղթահարել համաճարակի հետևանքներն ու համատեղ ուժերով զարգացման ծրագրեր մշակել», - հայտարարել է Չինաստանի արտգործնախարարը՝ դիմելով Կենտրոնական Ասիայի պետությունները ներկայացնող իր գործընկերներին։

Չինական աղբյուրների փոխանցմամբ՝ վեց երկրների արտգործնախարարները Սիանում ընթացող համաժողովի ընթացքում քննարկել են նաև տարածաշրջանում տրանսպորտային նոր ցանցի, մասնավորաբար Չինաստան-Ղրղըզստան-Ուզբեկստան երկաթուղու կառուցման հեռանկարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG