Մատչելիության հղումներ

Կայացել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսային բանակցությունները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը այսօր կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված կացությունն ու ռուսական արտադրության Sputnik V պատվաստանյութի մատակարարումները Թուրքիա։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պուտինն ու Էրդողանը քննարկել են Պաղեստինի և Իսրայելի միջև մարտական գործողությունների վերսկսումը և դրանց դադարեցման ուղիները։ «Նախագահ Էրդողանը նշել է,որ ճգնաժամի հետագա խորացումից խուսափելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ակտիվորեն ներգրավվի կարգավորման գործընթացում՝ պահանջելով Իսրայելից դադարեցնել հարձակումները», - հաղորդում է Anadolu-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG