Մատչելիության հղումներ

Բրիտանիան կհակազդի օտար երկրների «թշնամական գործունեությանը»


Եղիսաբեթ Երկրորդը ժամանել է խորհրդարան ելույթ ունենալու համար, Լոնդոն, 11 մայիսի, 2021թ.
Եղիսաբեթ Երկրորդը ժամանել է խորհրդարան ելույթ ունենալու համար, Լոնդոն, 11 մայիսի, 2021թ.

Բրիտանիան օրենքներ կընդունի օտար պետությունների անբարյացակամ գործունեությանը հակազդելու համար: Այդ մասին այսօր խոհրդարանում հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:

Թագուհին գահակալական ուղերձով է հանդես եկել խորհրդարանի նոր նստաշրջանի բացման կապակցությամբ:

«Կընդունվեն օրենքներ, որոնք թույլ կտան պայքարել օտար երկրների թշնամական գործունեության դեմ, իմ նախարարները կիրականացնեն կառավարության նոր դոկտրինում տեղ գտած անհրաժեշտ հանձնարարականներն անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության բնագավառներում»,- ասել է Եղիսաբեթ Երկրորդը:

Այս տարվա մարտին վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը հրապարակել է արտաքին և պաշտպանության բնագավառներում նոր դոկտրինը, որի համաձայն, Ռուսաստանը և Չինաստանը համարվել են Մեծ Բրիտանիայի անվտանգության հիմնական սպառնալիքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG