Մատչելիության հղումներ

Աշխատանքային խումբն առաջին խորհրդատվական եզրակացությունը ներկայացրեց զինծառայողի մահվան գործով


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վարչապետի 2020-ի օգոստոսի 3-ի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբն ուսումնասիրել է Տիգրան Օհանջանյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործն և այդ ուսումնասիրության արդյունքում կազմված առաջին խորհրդատվական եզրակացությունն այսօր ներկայացվել է մահացած զինծառայողների հարազատներին:

Վարչապետի պաշտոնակատարի օգնական Աննա Վարդապետյանը նշել է, որ Տիգրան Օհանջանյանի գործն առաջինն ուսումնասիրվել է քրեական գործերի՝ որոշմամբ հաստատված հերթականության համաձայն։

Ըստ նրա՝ աշխատանքային խումբն աշխատել է ամենշաբաթյա ռեժիմով և կազմել է 140 էջանոց գրավոր խորհրդատվական եզրակացություն։ Ըստ այդմ, Վարդապետյանի խոսքով, աշխատանքային խումբը խորհրդատվական եզրակացության մեջ մի շարք խախտումներ է արձանագրել: Դրանք հիմնականում վերաբերում են առանցքային քննչական գործողություններին, որոնք միտված են եղել գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցների ձեռքբերմանը: Նա նաև նշել է, որ վերհանվել են խախտումներ՝ կապված ծառայողական քննության, հեռախոսային խոսակցությունների հետ, առանձին մասով շարադրվել են առաջարկներ:

Միևնույն ժամանակ Վարդապետյանը հայտնել է, որ աշխատանքային խումբը քննչական գործառույթներ չի իրականացնում, գրավոր խորհրդատվական եզրակացությունը 6 հոգանոց անկախ մասնագիտական խմբի մասնագիտական կարծիք է, մաքուր իրավական վերլուծություն և ի գիտություն է ուղարկվելու նախաքննություն իրականացնող մարմնին:

Տուժողի իրավահաջորդ տիկին Գոհար Սարգսյանն ասել է, որ իր որդու մահվան դեպքը եղել է 2007 թվականին, և ինքը 14 տարի շարունակ բարձրաձայնել է մահվան պատճառների առնչությամբ իր մտահոգությունների մասին: Նա նշել է, որ համաձայն է խորհրդատվական եզրակացության հետ, ներգրավված է եղել աշխատանքային խմբի քննարկումներում և պատրաստ է շարունակել համագործակցությունը հետագա քայլերի շուրջ:

Հանդիպմանը քննարկվել է նաև հաջորդ գործի ուսումնասիրությունն սկսելու հարցը: Վարդապետյանը տեղեկացրել է, որ ծնողների նախաձեռնությամբ և նրանց միջև փոխհամաձայնությամբ առաջարկվել է, որպես երկրորդ գործ, ուսումնասիրել Վալերիկ Մուրադյանի մահվան դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG