Մատչելիության հղումներ

Սպանդ Կազանի կրթօջախում․ զոհվել է առնվազն 9 մարդ, կան տասնյակ վիրավորներ


Ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները հարձակման ենթարկված դպրոցի մոտ, Կազան, 11-ը մայիսի, 2021թ.

Այսօր Թաթարստանի մայրաքաղաք Կազանում հրազենի կիրառմամբ հարձակման է ենթարկվել թիվ 175 գիմնազիան:

Ռուսաստանի հակաահաբեկչական կենտրոնի տեղեկատվական վարչության փոխանցմամբ, զինված հանցագործը տեղական ժամանակով 9:30-ին ներխուժել է շենք և կրակ բացել: Սպանվել է առնվազն 9 մարդ: Կան տասնյակ վիրավորներ, նրանցից մի քանիսը ծանր վիճակում են:

«Մենք կորցրել ենք 7 երեխա՝ ութերորդ դասարանցիներ, 4 տղա և 3 աղջիկ, բացի այդ, կորցրել ենք մեկ կին-ուսուցչուհի և ևս մեկ կին, ընդհանուր կորցրել ենք 9 մարդ»,- ասել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը:

Հանցագործությունը կատարել է մի 19-ամյա երիտասարդ՝ ենթադրաբար, գիմնազիայի նախկին սանը, ով գրանցված հրազեն է ունեցել: Հարուցվել է քրեական գործ զանգվածային սպանության մեղադրանքով: հարձակման բուն դրդապատճառների մասին այս պահին ստույգ տեղեկություն չկա:

Կազանի բոլոր դպրոցներում դասընթացները չեղարկվել են, և աշակերտներին տարհանել ու տուն են ուղարկել: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ցավակցություն է հայտնել տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է շտապ կարգով վերանայել զենք տրամադրելու և պահելու կանոնները:

Թաթարստանի իշխանությունները մայիսի 12-ը սգո օր են հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG