Մատչելիության հղումներ

Հակահամաճարակային սահմանափակումները նպաստում են երեխաների շրջանում գիրության տարածմանը, զգուշացնում է ԱՀԿ-ը


Կիպրոս - Հակահամաճարակային խիստ սահմանափակումներից հետո վերաբացված դպրոց Նիկոսիայում, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացնում է, որ կորոնավիրուսի հետ կապված ամիսներ տևող սահմանափակումները նպաստում են երեխաների շրջանում գիրության տարածմանը և նրանց առողջության համար հնարավոր բացասական հետևանքներ են ունենում:

Այսօր հրապարակած զեկույցում ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը նշում է, որ դպրոցների փակումը կամ դրանց գործունեության սահմանափակումները կարող են բացասական հետևանքներ ունենալ երեխաների սնուցման և ֆիզիկական կուլտուրայի վրա:

Տարածաշրջանի 36 երկրներում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ 6-9 տարեկան երեխաների գրեթե մեկ երրորդն ավելորդ քաշ ունի:

Միացյալ Նահանգներում և Եվրոպայում բզմամաթիվ ուսումնասիրությունները պարզել են, որ ամիսներ շարունակ տևող սահմանափակումները նաև մեծահասակների քաշի ավելացման պատճառ են դարձել՝ առաջացնելով նոր առողջական խնդիրներ:

Եվրոպայում պատվաստվածների ավելացման ֆոնին COVID-19-ի տարածումը նվազում է, ԵՄ շատ երկրներ սկսում են վերաբացվել:

XS
SM
MD
LG