Մատչելիության հղումներ

Գուտերեշի հետ զրույցում Արա Այվազյանն ընդգծել է գերիների վերադարձի հրատապության հարցը


Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցե ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ` զրույցի առանցքային թեմաներից էր ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է հումանիտար աջակցության հասանելիության հարցը քաղաքականացնելու և միջազգային հանրության ջանքերը խաթարելու իր գործելաոճը:

Անհապաղ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատար Այվազյանն ընդգծել է Ադրբեջանի պատանդառության ներքո գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանը և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Գուտերեշն անդրադարձել են նաև ԼՂ համակարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ու պահպանության և այդ ուղղությամբ միջազգային գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը: ԱԳ նախարարի պաշտոնակատարն անընդունելի է համարել վտանգված մշակութային վայրեր միջազգային փորձագիտական առաքելության իրականացումն արգելափակելու ադրբեջանական կողմի վարքագիծը:

Այվազյանը կարևորել է ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում Արա Այվազյանն ընդգծել է նաև համանախագահության դերը պատերազմի հետևանքների հասցեագրման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG