Մատչելիության հղումներ

Չեխիան մտադիր է Ռուսաստանից մեկ միլիարդ կրոն փոխհատուցում պահանջել Վրբետիցեի պայթյունի համար



Չեխիա - Վրբետիցեի զինապահեստը պայթյունից հետո, 20-ը հոկտեմբերի, 2014թ.
Չեխիա - Վրբետիցեի զինապահեստը պայթյունից հետո, 20-ը հոկտեմբերի, 2014թ.

Չեխիան մտադիր է Ռուսաստանից մեկ միլիարդ կրոն (47 միլիոն դոլար) պահանջել 2014 թվականին Վրբետիցե բնակավայրի մոտ ռազմամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի համար։ Չեխական հեռուստատեսությամբ փոխհատուցում պահանջելու մասին հայտարարել է ֆինանսների նախարարը։

Ավելի վաղ խորհրդարանը կառավարությանը կոչ էր արել Ռուսաստանից փոխհատուցում պահանջել։ Ակնկալվում է, որ հայցը կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում։

Չեխիայի հատուկ ծառայությունները կասկածում են, որ զինապահեստի պայթյունը կազմակերպել է Ռուսաստանի ռազմական հետախուզությունը, որպեսզի թույլ չտան զինամթերքի տեղափոխումը ռուսամետ անջատականների դեմ պայքարող Ուկրաինա։ Պայթյունի հետևանքով 2 մարդ էր մահացել։

Անցած ամիս բացահայտված այս գործի հետևանքով խիստ լարվել են Պրահա-Մոսկվա հարաբերությունները։ Չեխիան Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակցի վտարել է երկրից։

Ռուսաստանը հերքում է բոլոր մեղադրանքները։

XS
SM
MD
LG