Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳ նախարարն այսօր մեկնում է Բաքու


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կմեկնի Բաքու, որտեղ երկօրյա այցի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներում նախատեսվում է դիտարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Սակայն «առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման գործնական կողմերին», - ընդգծել է նա:

Հիշեցնենք, մայիսի 5-6-ը Սերգեյ Լավրովը Երևանում էր, որտեղ հանդիպումներ ունեցավ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

XS
SM
MD
LG