Մատչելիության հղումներ

Սև ծովում ուկրաինա-ամերիկյան զորավարժություններ են կայացել


Նախօրեին Սև ծովում համատեղ ուկրաինա-ամերիկյան զորավարժություններ են անցկացվել։ Այս մասին այսօր հաղորդել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը։

Գերատեսչության փոխանցմամբ` զորավարժությունները ընթացել են Օդեսայից 100 ծովային մղոն հեռավորության վրա՝ Ուկրաինայի բացառիկ տնտեսական գոտում։ «Զորավարժություններին մասնակցել են ուկրաինական սահմանապահ նավերը և ԱՄՆ ափամերձ գոտու պաշտպանության ուժերի կազմում գործող «Համիլթոն» ռազմանավը», - հաղորդում է Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG