Մատչելիության հղումներ

Քաբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 58-ի


Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի դպրոցներից մեկի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 58-ի, հաղորդում է Reuters գործակալությունը։ Աֆղանստանի կառավարության տվյալներով` ահաբեկչական գործողության հետևանքով ևս 150 մարդ վիրավորվել է, նրանց զգալի մասը շարունակում է ծայրահեղ ծանր վիճակում գտնվել։

Հարձակումը տեղի էր ունեցել շաբաթ երեկոյան Քաբուլի՝ շիա մահմեդականներով բնակեցված թաղամասերից մեկում։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին որպես ահաբեկչության պատասխանատու մատնանշել էր «Թալիբան» շարժման զինյալներին։ «Թալիբանի» խոսնակը հերքել է այս մեղադրանքները՝ պնդելով, թե շարժումը «իր հարձակումների ընթացքում չի թիրախավորում Աֆղանստանի քաղաքացիներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG