Մատչելիության հղումներ

Էրդողանի խոսքով` առանց Թուրքիայի «ԵՄ-ն չի կարող պահպանել իր հզորությունը»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համոզմամբ` Եվրամիությունը պետք է արմատական բարեփոխումների ենթարկվի։ Այս մասին նշված է Թուրքիայի նախագահի այսօր հրապարակված հայտարարության մեջ։

«Եվրամիությունը նոր մոտեցումների և կառուցվածքային բարեփոխումների կարիք ունի՝ նախևառաջ որոշումների կայացման ասպարեզում։ Ակնհայտ է, որ առանց Թուրքիայի աջակցության և ներդրման ԵՄ-ն չի կարողանա պահպանել իր հզորությունը», - պնդում է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով` իր երկրի եվրաինտեգրումը շարունակում է մնալ թուրքական կառավարության քաղաքական օրակարգում։ «Չնայած երկակի չափանիշների քաղաքականությանն ու հարոցվող խոչընդոտներին, Թուրքիան հաստատակամ է իր ռազմավարական նպատակին՝ ԵՄ անդամակցությանը հասնելու հարցում», - նշում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG