Մինչև մայիսի վերջը 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններում ևս վեց նոր զորամաս կստեղծի։ Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը։
«Հայաստանի հետ Զանգելանի, Ղուբաթլուի և մասամբ Լաչինի շրջանով անցնող պետական սահմանի պաշտպանության և պահպանության նպատակով սահմանապահ-մարտական կետեր են ստեղծվել։ Վերջին երկու ամսում այդ ուղղությունների վրա տասը նոր զորամաս է բացվել, մինչև մայիսի վերջն էլ շինարարական և վերանորոգման աշխատանքները կավարտվեն ևս վեց զորամասերում», - Գուլիևի խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը։