Մատչելիության հղումներ

Պուտինը շնորհավորել է ԱՊՀ ղեկավարներին Հաղթանակի օրվա առթիվ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՊՀ ղեկավարներին Հաղթանակի օրվա առթիվ։ Հետխորհրդային 10 հանրապետությունների, նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի նախագահներին, Վրաստանի ու Ուկրաինայի ժողովուրդներին հղած ուղերձում Ռուսաստանի նախագահը կոչ է անում միասնաբար պայքարել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման փորձերի դեմ։

«Այսօր մեր բարոյական պարտքն է խնամքով փայփայել և աճող սերնդին փոխանցել հիշողությունն այդ դաժան տարիների մասին։ Մենք պետք է միասնաբար և վճռականորեն դիմակայենք պատմության կեղծման և աղավաղման, Հայրենական մեծ պատերազմի արդյունքների վերանայման, նացիստների և նրանց մանկլավիկների կատարած հրեշավոր հանցագործությունների արդարացման բոլոր փորձերին», - նշում է Ռուսաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG