Մատչելիության հղումներ

Պորտոյում շարունակվում է ԵՄ գագաթաժողովը․ քննարկումների հիմնական թեման Covid-19-ի համաճարակի հետևանքների հաղթահարումն է


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, 7-ը մաիսի, 2021թ.
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, 7-ը մաիսի, 2021թ.

Պորտուգալական Պորտո քաղաքում շարունակվում է ԵՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովը։ Եվրոպացի առաջնորդների քննարկումների հիմնական թեման է կորոնավիրուսի համաճարակը և դրա հետևանքով Եվրոպայում ծագած սոցիալական խնդիրների հաղթահարումը։

Գագաթաժողովի առաջին օրը ԵՄ ղեկավարները քննարկում էին կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպի ավելացումը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ԵՄ անունից դիմեց Միացյալ Նահանգներին՝ կոչ անելով հետևել եվրոպացիների օրինակին և երկրի տարածքում արտադրված պատվաստանյութի մի մասը արտահանել այլ պետություններ։

«ԵՄ միակ մայրցամաքը կամ տարածաշրջանն է, միակ ժողովրդավարական տարածաշրջանը, որ պատվաստանյութերի մեծ խմբաքանակներ է արտահանում։ Եվրոպայի տարածքում արտադրված պատվաստանյութի շուրջ 50 տոկոսը արտահանվել է աշխարհի շուրջ 90 երկրներ, այդ թվում՝ COVAX ծրագրի շրջանակներում», - հայտարարում էր Ֆոն դեր Լայենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG