«Թուրքիայի և Բելառուսի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք խնդիրներ», - այս մասին հաղորդում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցի ընթացքում նախագահները պայմանավորվել են երկկողմ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը հասցնել 1,5 միլիարդ դոլարի։
Բելառուսի պետական «Բելտա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախագահները քննարկել են նաև հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող խնդիրները, մասնավորաբար Բելառուսի կառավարության և թուրքական Turkcell հոլդինգի միջև համագործակցության հնարավորությունը։