«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առաջիկայում Վրաստանին կփոխանցի չինական արտադրության «Սինոֆարմ» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ», - այսօր հայտարարել է այդ երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Վրաց պաշտոնյան պատվաստանյութի խմբաքանակի ժամանման կոնկրետ ժամկետները չի հստակեցրել։
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկիզբ են առել մարտ ամսին՝ AstraZeneca, Pfizer և չինական Sinovac դեղամիջոցների կիրառմամբ։ Մայսի 6-ի դրությամբ Վրաստանում պատվաստվել է բնակչության 1,29 տոկոսը։