Մատչելիության հղումներ

100 տարեկանում մահացել է Քաղբյուրոյի նախկին անդամ Եգոր Լիգաչևը


Ուրբաթ երեկոյան 100 տարեկանում մահացել է ԽՄԿԿ Քաղբյուրոյի նախկին անդամ Եգոր Լիգաչևը։

1965-ից 1983 թվականներին Լիգաչևը ղեկավարում էր Տոմսկի մարզը,1985-ից 90 թվականներին Քաղբյուրոյի անդամ էր։ Վերակառուցման տարիներին Լիգաչևը աչքի էր ընկնում պահպանողական հայացքներով, հանդես էր գալիս միակուսակցական համակարգի վերացման և Խորհրդային Միության ժողովրդավարացման դեմ։

Լիգաչևին են պատկանում կուսակցական համագումարներից մեկի ժամանակ ասված և թևավոր դարձած «Բորիս, դու ճիշտ չես» խոսքերը, որոնց հասցեատերն էր Սվերդլովսկի մարզկոմի նախկին առաջին քարտուղար, Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG