Արցախում մայիսի 5-6-ը ներառյալ կատարվել է 174 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք:
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2699 դեպք: Կատարվել է 24 հազար 343 թեստավորում: