Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահները կզբաղվեն շփման գծի որոշմամբ


Ռուս խաղաղապահները Լաչինում, արխիվ
Ռուս խաղաղապահները Լաչինում, արխիվ

Ռուսաստանը հաստատակամ է շարունակել խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում՝ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միաժամանակ նշել է, որ խաղաղապահները զբաղվելու են նաև շփման գծի որոշմամբ։ «Մեր խաղաղապահները կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ», - ասել է նա։

Լավրովը Երևան էր ժամանել նախօրեին՝ Հայաստանի իշխանությունների հետ բանակցելու, քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է ղարաբաղյան խնդիրը և տարածաշրջանի ապաշրջափակման հարցը։ Հայկական կողմի հետ բանակցություններից հետո՝ հաջորդ շաբաթ, նա կմեկնի Բաքու։

XS
SM
MD
LG