Մատչելիության հղումներ

Արցախում կմշակվի գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:

Արցախի նախագահի աշխատակազմը հայտնում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյուղատնտեսական ոլորտի խնդիրների լուծման նկատմամբ և մշակել զարգացման նոր ռազմավարություն:

Արցախի նախագահի հանձնարարությամբ առաջիկա ամիսներին կմշակվի գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ, որի հիմքում կլինեն 35 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և ռացիոնալ օգտագործումը, տեղական գյուղարտադրանքով ներքին պահանջարկի բավարարումը և արտահանման հնարավորությունների ստեղծումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG